MAROG-ը փնտրում է թվային մարքեթինգի միջին որակավորման մասնագետի։ Եթե գիտես, թե ինչպես իրականացնել թվային մարքեթինգի արշավներ՝ ուսումնասիրությունից և ռազմավարության մշակումից մինչև թվային հարթակների ղեկավարում, ապա շտապիր միանալ մեր թիմին։
MAROG-ում քո պարտականությունները ներառելու են
➝ Մարքեթինգային հետազոտությունների իրականացում և նախագծերի թվային մարքեթինգի ռազմավարության մշակում
➝ Թվային հարթակներում վճարովի գովազդի պլանավորում, իրականացում և ղեկավարում
➝ Թվային մարքեթինգի առաջարկների և ռազմավարությունների ստեղծում և ներկայացում
➝ Էլ․ նամակներով մարքեթինգի իրականացում
➝ Թվային մարքեթինգի արշավների արդյունավետության ցուցանիշների վերլուծություն և հաշվետվության տրամադրում
➝ Ոլորտի միտումների և լավագույն կիրառությունների շարունակական ուսումնասիրություն և կիրառություն
➝ Թվային արշավների գովազդային բյուջեի պլանավորում և ղեկավարում, արդյունավետության և որակի գնահատում
➝ Թվային բովանդակության ստեղծման վերահսկում և համակարգում
➝ Համագործակցային աշխատանք մարքեթինգային հաղորդակցության, դիզայնի և ղեկավարման բաժինների հետ մշակված ռազմավարությունների իրականացումն ապահովելու համար
Պահանջներ
➝ Մասնագիտական որակավորում մարքեթինգի կամ հարակից ոլորտներում
➝ 3 և ավելի տարվա աշխատանքային փորձ որպես թվային մարքեթինգի մասնագետ
➝ Կայքի վերլուծական գործիքների լավ իմացություն, ներառյալ՝ Google Analytics, Yandex Metrica, Google Tag Manager, Meta Pixel, և այլն
➝ Թվային մարքեթինգի արշավների ռազմավարության մշակման փորձառություն
➝ Սոցիալական մեդիաների վճարովի գովազդների և արշավների ղեկավարման հմտություններ
➝ Տարբեր հարթակներով էլ․նամակների մարքեթինգի իրականացման փորձ
➝ Արագ սովորելու ունակություն, նոր թվային գործիքների տիրապետելու ցանկություն
➝ Առցանց մարքեթինգային գործիքների և սոցիալական մեդիա հարթակների հետ աշխատելու հմտություններ
➝ Google Ads և Yandex Direct հարթակների հետ աշխատանքի փորձառություն (ծրագրավորված գովազդային /programmatic advertising/ հարթակների հետ աշխատանքի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
➝ Որոնողական համակարգի օպտիմալացման (SEO) ընդհանուր իմացություն
➝ Ուժեղ վերլուծական և հետազոտական հմտություններ, ներառյալ՝ տվյալների ուսումնասիրություն և վերլուծություն
➝ Կազմակերպչական ջիղ և բազմաֆունկցիոնալություն
➝ Թիմում, ինչպես նաև միայնակ աշխատելու կարողություն ու պատասխանատվության բարձր զգացում
Հետաքրքրե՞ց: Ուղարկիր CV-դ [email protected] հասցեին՝ թեմայի հատվածում նշելով Digital Marketing Mid-level Specialist: Վերջնաժամկետը՝ Նոյեմբեր 25, 2024: