-
Yerevan Place Hotel հյուրանոցի վերաբրենդավորում
YPH բիզնես հյուրանոցը ստեղծվել է հարմարավետության, բացահայտումների և գերազանցության ձգտման արժեքների հիման վրա: Գտնվելով Երևանի սրտում՝ այն արտացոլում է քաղաքի հարուստ պատմությունը, մշակույթը և դինամիկ գործարար միջավայրը:
MAROG-ի և YPH-ի համագործակցության արդյունքում փոխվել է բրենդի ողջ տեսողական ինքնությունը, ինչպես նաև օպտիմիզացվել է բրենդի անվանումը։ Այսօր «Երևան Փլեյս» հյուրանոցը հայտնի է իր բացառիկ սպասարկմամբ, հյուրերի նկատմամբ անհատական մոտեցմամբ և հյուրընկալության բարձր չափանիշներով:
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ՎԵՐԱԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
ԼՈԳՈՅԻ ԴԻԶԱՅՆ
ՇՈՒԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
ՏՊԱԳՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԴԻԶԱՅՆ
ԹՎԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԴԻԶԱՅՆ
ԴԻԶԱՅՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
ՆՇԱՆԱԲԱՆ
ԲՐԵՆԴԻ ՎԵՐԲԱԼ ՀԱՐԹԱԿ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
.jpg)
.jpg)
Բրենդի նախկին անվանումը՝ Yerevan Place, որ հիմնված է եղել թվային հարթակում որոնման համակարգի արդյունքների ու բանալի բառերի վրա, իրեն չէր արդարացնում։ Տարբեր որոնողական համակարգերում կատարված հետազոտությունների արդյունքում թիմը պահպանեց հիմնական բանալի բառերը՝ ավելացնելով «Hotel» բառը՝ բրենդի ճանաչելիությունը մեծացնելու և զբոսաշրջիկների մոտ դրա նպատակը հստակեցնելու համար։
Տարբերանշանի կոնցեպտը կազմված է Y, P և H տառերի մոնոգրամից։ Այն առաջին հայացքից բանալի է հիշեցնում, որը խոսում է բրենդի արժեքների մասին, սակայն իր մեջ ամփոփում է նաև Հանրապետության Հրապարակի կիսակլորը՝ խորհրդանշելով հյուրանոցի գտնվելու վայրը։ Մոնոգրամի կիրառումը տարբերանշանին նրբագեղ տեսք է հաղորդել՝ դարձնելով այն ավելի նրբաճաշակ, բայց միևնույն ժամանակ պահպանելով նրա մաքրությունն ու պարզությունը։
Տարբերանշանում տառերի միասնական կիրառությունից զատ անվան տառերն օգտագործվում են նաև առանձին։ Այդպես, Y և P տառերի մոնոգրամը բրենդի վիզուալներում կիրառվում է որպես փին։ Հիմնական տարբերանշանից բացի հյուրանոցում առկա տարբեր ծառայություններին հատկացրել ենք տարբեանշանի չորս հավելյալ գունային կիրառում։ Այդպես, տարբերանշանի ոսկեգույնը կիրառել ենք ռեստորանի, բորդոն՝ մարզասրահի, զմրուխտը՝ սպաի, իսկ մոխրագույնը՝ լվացքատան բրենդային տարրերի մեջ։ Այս չորս գույներն օգտագործվում են նաև, որպես բրենդի երկրորդական գույներ։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Դիզայնի պարագաները ներառում են սոցցանցերի համար բրենդավորված թվային նյութեր, դեկորատիվ զարդանախշեր, անձնակազմի համազգեստներ և հյուրանոցում օգտագործվող տարբեր իրերի բրենդավորում, ինչն ապահովում է հետևողական և համահունչ տեսողական ինքնություն:
Բրենդի տեսողական ինքնության մեջ արտացոլվում են նրա հիմնասյուները` անվտանգություն, ապահովություն և հարմարավետություն: Այս սկզբունքները երաշխավորում են հյուրերի փորձառությունը ու ապահովում հյուընկալության բարձր մակարդակ։ Հավատարիմ մնալով այս արժեքներին՝ բրենդը մշտապես ապահովում է հյուրերի հարմարավետությունն ու որակը՝ հաստատելով իր խոստումը յուրաքանչյուրին։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)