Մենք MAROG-ն ենք։ Փոխանցեք Ձեր բրենդի ստեղծումն ու առաջխաղացումը մեր խաղադաշտ, որ ականատես լինեք արդյունավետ բրենդինգի ու նորարարական մարքեթինգային հաղորդակցության խաղընթացի։ Մեր տարիների փորձը միջազգային և տեղական նախագծերում հաստատուն հիմք է յուրաքանչյուր նոր համագործակցության համար։ Մեր մտքերը թավ են ու համարձակ։ Պարզության և բովանդակության մեջ մենք փնտրում ենք կատարելություն՝ ստեղծելով չսահմանված փորձառություններ։ Ձեր բիզնեսի զարգացումը սկսեք MAROG-ից, քանի որ մենք խաղում ենք ՄԵԾ գաղափարների և ԴԻՆԱՄԻԿ առաջընթացի համար։
MAROG-ն առաջարկում է բրենդինգի, մարքեթինգային հաղորդակցության և թվային մարքեթինգի ծառայություններ տեղական և միջազգային ընկերություններին։ Բրենդինգի ծառայությունները ներառում են բրենդի ռազմավարության, վերբալ և վիզուալ ինքնության մշակում, բրենդի կառավարում, ապրանքի դիզայն և փաթեթավորում։ Մարքեթինգային հաղորդակցության ծառայությունները ենթադրում են ինտեգրված գովազդային և հանրային կապերի արշավների մշակում, ATL, BTL և TTL գովազդ, միջոցառումների կազմակերպում և մարքեթինգ։ Թվային մարքեթինգի ծառայությունների միջոցով, ինչպիսիք են՝ բաներային գովազդների ստեղծումը, որոնման համակարգերի մարքեթինգը և օպտիմալացումը, կոնտենտ մարքեթինգը, կայքի դիզայնն ու ծրագրավորումը, մենք կօգնենք Ձեր բիզնեսին մուտք գործել թվային աշխարհ։