-
Մարքեթինգային Արշավ և Բրենդավորում SEE Expo & Dialogue համար
Առաջին անգամ Հայաստանում Job.am-ը կազմակերպել էր Էներգաարդյունավետությանը և վերականգնվող էներգետիկային նվիրված էքսպո-կոնֆերանս, որի բրենդ հարթակի ստեղծումը և մարքեթինգային արշավի կազմակերպումը վստահված էր MAROG-ի թիմին:
Այս միջոցառումը ոլորտի ընկերություններին առաջարկեց եզակի հարթակ՝ ներկայացնելու իրենց գործունեությունը, ներգրավվելու քննարկումներում, գործարար կապեր հաստատելու և կարիերայի հնարավորությունները ներկայացնելու համար:
Ցուցադրության հետ մեկտեղ մասնագիտական կոնֆերանսը միավորեց ոլորտի ընկերություններին, մասնագետներին և ներկայացուցիչներին՝ մասնավոր, կրթական, ֆինանսական, հասարակական և պետական հատվածներից: Կոնֆերանսի ավարտին կայացան նաև աշխատանքների ելույթները (Job Talk), որոնց նպատակն էր մասնակից ընկերություններին հնարավորություն տալ ձեռք բերել տեսանելիություն և ձևավորել ցանկալի գործատուի կերպարը, իսկ այցելուներին ծանոթացնել իրենց գործնական մթնոլորտին, թափուր աշխատատեղերին։
-
ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ
ԱՆՎԱՆՈՒՄ ԵՎ ԿՈՆՑԵՊՏ
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
ԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԿԵՐՊԱՐ
ԼՈԳՈՅԻ ԴԻԶԱՅՆ
ՎԻԶՈՒԱԼ ԲՐԵՆԴ-ՀԱՐԹԱԿ
ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԱՐՇԱՎԻ ԿՈՆՑԵՊՏ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
-
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
SEE (անգլերենից ՏԵՍ) անվանումը արտահայտում է կանաչ տնտեսության ապագան տեսնելու և Հայաստանում ոլորտի զարգացումը տեսանելի դարձնելու միտքը։ Անվանումը նաև հապավում է՝ Sustainability & Energy Efficiency EXPO (կայուն և էներգաարդյունավետ EXPO)։
Անվանումը ուղիղ կերպով խոսում է EXPO-ի կոնցեպտի մասին, ինչպես նաև կոչ է անում այցելել էքսպոն և տեսնել ոլորտում աշխատող ընկերությունները, իսկ ընկերություններին՝ տեսնել իրենց գործունեությունը էքսպոյին ներկայացնելու, գործնական կապեր ստեղծելու և որակավորված մասնագետներ գտնելու հնարավորությունները։ Անվան հետ կապված ձևավորվեցին հետևյալ հիմնական ուղերձները՝ Տես կայունությունը, Տես էներգախնայողության օգտակարությունը, Տես վերականգնվող էներգիայի ներուժը, Տես քո կարիերայի հնարավորությունները, Տես կանաչ տնտեսությունը
-
Բրենդի արժեքները դուրս բերվեցին աշխատարանի միջոցով, որտեղ ներգրավված էին կազմակերպչական և գործընկերների կազմակերպություններից ներկայացուցիչներ: Դրանք ամփոփվեցին հինգ հիմնական արժեքների շուրջ․ Հարգանք, Հասանելիություն, Ոգեշնչում, Համագործակցություն, Նորարարություն
Միջոցառման կոնցեպտին, նպատակներին և հիմնական առաքելությանը համապատասխան մշակվել է վիզուալ ինքնությունը։ Այն զարգանում է տերևի ձև ունեցող տարրերի շուրջ, որոնք արտահայտում են միջոցառման կապը կանաչ ոլորտի, տեխնոլոգիաների հետ։ Կիրառված գույները նույնպես հաղորդում են կանաչ և էներգաարդյունավետ թեմատիկան։
Միջոցառման տարածման համար ստեղծվեց միջոցառման վայրէջքային կայքը՝ այցելուների և մասնակից ընկերությունների գրանցման հնարավորություններով, իսկ Job.am հարթակի սոցէջերում և կայքում տարածվեցին միջացառման գովազդային նյութերը։ Սոցէջերի համար մշակվեց և տարածվեց միջոցառման բովանդակությունը և պայմանները ներկայացնող առանձին կոնտենտ։
Միջոցառումը առանձնահատուկ և գրավիչ, ինչպես նաև հասկանալի դարձնելու նպատակով ստեղծեցինք գովազդային արշավի կարգախոսը՝ «կանաչը տարբեր է լինում», որը ուղեկցվեց բրենդի ինքնությամբ ներկայացված տարատեսակ նյութերի գրաֆիկական պատկերներով և գույներով: Միջոցառումանը նախորդեց գովազդային արշավը քաղաքի արտաքին գովազդային վահանակներին և LED էկրաններին։ Միջացառման մասին պատմող պաստառները՝ հիմնական վիզուալ կոնցեպտով, տարածվեցին Երևանի մետրոպոլիտենի մի քանի կայարանում, կենտրոնի մի քանի փողոցներում և համալսարանների մոտակայքում գտնվող կանգառներում։
Էքսպո-կոնֆերանսի կայացման օրը տարածքը ձևավորեցինք վիզուալ ինքնության տարրերով, տարածքում առկա էին բրենդավորված դրոշակներ, պաստառներ, տեսանյութեր, օրակարգ, տեղեկատվական անիմացված տեսանյութեր և ուղեցույցեր, իսկ էքսպոյին մասնակից ընկերությունների տաղավարների դիզայնը համահունչ էր բրենդի վիզուալ ինքնության հետ: